Եվրահանձնաժողովը (ԵՀ) ոչինչ չի անում Կիևի կողմից ռուսական նավթի տարանցման արգելափակման խնդիրը լուծելու համար, Բուդապեշտի և Բրատիսլավայի մատակարարումների պատասխանատվությունը պետք է կրեն ԵՄ-ն և Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Պաշտոնյայի խոսքերը X-ում գրառմամբ մեջբերում է Հունգարիայի վարչապետի գրասենյակի միջազգային հաղորդակցությունների և կապերի գծով պետքարտուղար Զոլտան Կովարը։
«Նա [Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը] ընդգծել է, որ չնայած այս սպառնալիքին՝ Եվրահանձնաժողովը պասիվ է մնում՝ ոչ մի քայլ չձեռնարկելով խնդիրը լուծելու համար։ Սիյարտոն ընդգծել է, որ բանակցությունները շարունակվում են ռուս մատակարարների և ուկրաինացի օպերատորների հետ՝ երկարաժամկետ լուծում ապահովելու համար, թեև նա նաև նշել է, որ այդ պատասխանատվությունը պետք է դրվի Ուկրաինայի կամ ԵՄ-ի վրա»,- գրել է Կովաչը։