2023 թվականին Telegram-ի եկամուտը հասել է 342 միլիոն դոլարի՝ 108 միլիոն դոլարի գործառնական վնասների դեպքում, հարկումից հետո ընդհանուր վնասը կազմել է մոտ 173 միլիոն դոլար, այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով մեսենջերի ֆինանսական հաշվետվություններին։ Ֆինանսական արդյունքները, ինչպես նշում է հրապարակումը, նախկինում ոչ մի տեղ չեն հրապարակվել։ Ըստ այդ տվյալների՝ Telegram-ն ամբողջությամբ պատկանում է Պավել Դուրովին, ով ունի բազմամիլիարդանոց կրիպտոարժույթի կարողություն։ Միևնույն ժամանակ, ընկերությունը դեռ ներգրավել է մոտ 2,4 միլիարդ դոլար պարտքի ֆինանսավորում, որը մարվում է 2026 թվականին: Այս գումարը ներառում է 2021 թվականին 1 միլիարդ դոլար արժողությամբ պարտատոմսերի տեղաբաշխումը, ներդրողների թվում են Աբու Դաբիի սուվերեն հիմնադրամները։ Ընկերության 2023 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ Դուրովն անձամբ է գնել Telegram-ի առնվազն 64 միլիոն դոլար արժողությամբ պարտատոմսեր, ինչի մի մասը նա նախկինում նկարագրել է որպես «հարյուր միլիոնների» ներդրում մեսենջերի զարգացման մեջ։ Ընկերության պարտատոմսերի գինը նվազել է գրեթե 10 տոկոսային կետով և կազմել է մոտ 87 ցենտ 1 դոլարի դիմաց։ Դա համապատասխանում է ավելի քան 16 տոկոս եկամտաբերության՝ Դուրովի ձերբակալությունից առաջ մոտ 96 ցենտի համեմատ։ Գործարարի դեմ գործը հարուցվել է հուլիսի 8-ին, այն պարունակում է 12 հանցագործության մեղադրանք՝ «անանուն անձի» նկատմամբ։ Դրանց թվում են իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելը և անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերներ պահելու և տարածելուն մեղսակցությունը:
Օգոստոսի 28-ին Դուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից և արգելվել է լքել Ֆրանսիան։