USD389.45EUR409.74RUB3.86

Բակալչուկը երրորդ անգամ գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշը՝ Forbes-ի վարկածով

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի 20 ամենահարուստ կանանց 2024 թվականի վարկանիշը, որը երրորդ անգամ գլխավորել է Wildberries-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկը՝ 5,5 միլիարդ դոլար կապիտալով։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Տատյանա Լիտվինենկոն՝ 2,45 մլրդ դոլար կարողությամբ, որը 2022 թվականի մայիսին ամուսնուց՝ Վլադիմիր Լիտվինենկոյից ստացել է «Фосагро»-ի բաժնետոմսերի 20,6%-ը։

Երրորդ տեղում Վարվառա Սկոչն է՝ Ալիշեր Ուսմանովի գործընկեր Անդրեյ Սկոչի դուստրը՝ 2,2 միլիարդ դոլար գնահատված կապիտալով։ 2020 թվականի դեկտեմբերին նա դարձել է USM հոլդինգի բաժնետոմսերի սեփականատեր։

Չորրորդ տեղը զբաղեցրել է Inteco Management ընկերության նախագահ Ելենա Բատուրինան՝ 1,3 միլիարդ դոլար կարողությամբ։

Հինգերորդ տեղում Նատալյա Լուցենկոն է՝ 1,25 մլրդ դոլար կարողությամբ, որը վերահսկում է յուղային մշակաբույսերի սերմերի խոշորագույն վերամշակողներից մեկի՝ «Содружество»o խմբի 50%-ը։

Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև գործարար Վլադիմիր Կոգանի այրին՝ Լյուդմիլա Կոգանը (1 մլրդ դոլար), «Новатэка»-ի հիմնադրի դուստր Վիկտորիա Միխելսոնը (1 մլրդ դոլար), «Лукойл» նավթային ընկերության համասեփականատիրոջ դուստր Եկատերինա Ֆեդունը (1 մլրդ դոլար), «Фосагро» խմբի հիմնադրի կինը՝ Եվգենիա Գուրևան (900 մլն դոլար) և «ИНК-капитал»-ի գլխավոր տնօրեն Մարինա Սեդիխը (850 մլն դոլար):

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ