USD389.45EUR409.74RUB3.86

ԱՄՆ-ում Telegram-ը բռնարարների և խոսքի ազատության ապաստան են կոչել

Ավելի քան 950 միլիոն օգտատեր ունեցող հաղորդագրությունների փոխանակման հարթակ հանդիսացող Telegram-ը փորձագետների հսկողության կենտրոնում է, որոնք կարծում են, որ այն դարձել է ինտերնետի ամենամեծ ապաստարաններից մեկը երեխաների հանդեպ հիվանդագին հակումներ ունեցող մարդկանց համար:

Թեև հավելվածը գովասանքի է արժանացել գաղտնիության պահպանման գործառույթի և խոսքի ազատության հանդեպ սիրո համար, քննադատները պնդում են, որ հարթակի՝ «ամեն ինչ կարելի է» մոտեցումը «պարարտ միջավայր» է ստեղծել անօրինական գործունեության համար, ներառյալ՝ «երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութերի» (CSAM) փոխանակման և տարածման։

SentinelOne ընկերության տեղեկատվական անվտանգության գծով տնօրեն Ալեքս Ստամոսը նշում է, որ իրավապահ մարմինների հետ համագործակցելու հարցում Telegram-ի դժկամությունը և CSAM-ի առկայության հետ կապված սքանավորումից հրաժարվելը «գրավել է մանկապիղծների մեծ խմբերի»:

Ի տարբերություն ամերիկյան հարթակների՝ Telegram-ը պարտավոր չէ CSAM-ի դեպքերի մասին հայտնել Անհետ կորած և շահագործման ենթարկված երեխաների ազգային կենտրոնին (NCMEC) և, ըստ NCMEC-ի ներկայացուցչի, այն քիչ հետաքրքրություն է ցուցաբերում այդ հարցում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ