USD389.45EUR409.74RUB3.86

Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունն աճել է 28,4 միլիարդ դոլարով. Bloomberg

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2024 թվականի սկզբից աճել է 28,431 մլրդ դոլարով։ Այս մասին է վկայում Bloomberg-ի հրապարակած միլիարդատերերի ինդեքսը, որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերություների բաժնետոմսերի արժեքի հիման վրա։

Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից «Северсталь»-ի հիմնադիր Ալեքսեյ Մորդաշովը վաստակել է 5,73 միլիարդ դոլար, նրա կարողությունը հասել է 26,6 միլիարդ դոլարի, իսկ «Еврохим»-ի և СУЭК-ի համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոյի կարողությունն ավելացել է 5,26 միլիարդ դոլարով՝ հասնելով 24,1 մլրդ դոլարի։ Միաժամանակ, Lukoil-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովը վաստակել է $3,59 մլրդ, նրա կարողությունն այժմ $28,2 մլրդ է։

Ամենամեծ վնասները կրել է Ռուսաստանում երկաթի հանքաքար արտադրող խոշորագույն ընկերության՝ «Металлоинвест»-ի բաժնետեր Ալիշեր Ուսմանովը, որի կարողությունը նվազել է 5,51 մլրդ դոլարով՝ հասնելով 15,6 մլրդ դոլարի։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ