Apple-ը ծրագրում է M4 չիպով առաջին MacBook-երի և Mac-երի առաքումը սկսել արդեն այս տարվա նոյեմբերին: Այս ապրանքները թողարկելու համար Apple-ն առանձին շնորհանդես կկազմակերպի։ Այն կհիշեցնի անցյալ տարվա Scary Fast իրադարձությունը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին:
Հատկապես հետաքրքիր կլինի նոր Mac mini-ն, որը, ինչպես ակնկալվում է, 14 տարվա ընթացքում առաջին անգամ փոփոխված դիզայն կունենան։ Սպասվում է նաև, որ այն USB-A աջակցության փոխարեն կհամալրվի հինգ USB-C պորտով և կստանա 16 ԳԲ օպերատիվ հիշողություն։ M4 չիպով Mac mini տարբերակի արտադրությունը կսկսվի արդեն այս ամիս, իսկ M4 Pro-ով Mac mini-ն գործարանից դուրս կգա հոկտեմբերից ոչ շուտ:
Mac շարքի մյուս սարքերի թարմացումն ավելի քիչ նշանակալից կլինի: Մասնավորապես, սպասվում է, որ Apple-ն այս աշնանը կներկայացնի նոր iMac-ն ու MacBook Pro-ն: