«Հայկական ապրանքը երեք ամիս կարող է մնալ այս կամ այն պահեստներում, ապրանքը իր որակը կորցնի և հայտարարեն , որ սա անորակ ապրանք է։ Այլ երկրների ներկայացուցիչները, ովքեր մեզ հետ մրցակության մեջ են, կարող են այդ նման գործողությունն անեն, հայկական ապրանքը ավելի վատ պայմաններում պահեն և հետո հանեն ասեն, որ սա ներմուծված ապրանքն է»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Նա շեշտել է, որ ՀՀ-ն ամեն ինչ անում է, որ Հայաստանի տարածքից անորակ ապրանք դուրս չգա։
«Կա ճանապարհի հարց, հնարավոր է հինգ օր, վեց օր մնա համապատասխան ճանապարհներին և կարող է ապրանքը մի փոքր զիջի որակով»։
«Ես առաջարկում եմ, որ այդ սպիրտը, որը որ գալիս է ՀՀ և ինչ-որ կազմակերպություններ օգտագործում են այլ ապրանք ստանալու համար, դրանց ուրիշ կարգավիճակ տրվի, որպեսզի մենք կարողանանք փրկել մեկ դարից ավել արտադրվող կոնյակի մշակույթը, ինստիտուցիոնալ նշանակությունը։ Եթե չենք կարողանում դրա դեմ պայքարել, գոնե դրա անունը այլ բան դնենք, ոչ թե կոնյակ, մեկ է դուք գիտեք, որ X տարի հետո դա էլ կարող է փոխվել, հայկական այդ բրենդի ինստիտուտով եթե մենք շարունակենք»։