USD389.45EUR409.74RUB3.86

Բրազիլիայի Գերագույն դատարանի կոլեգիան հաստատել է X-ի գործողությունը կասեցնելու որոշումը

Բրազիլիայի Դաշնային Գերագույն դատարանի կոլեգիան հաստատել է դատավոր Ալեսանդրի դի Մորաիսի՝ երկրում X սոցցանցի (նախկինում՝ Twitter) գործունեությունը դադարեցնելու հրահանգը: Որոշումն ընդունվել է միաձայն։

«Առաջին կոլեգիան հաստատել է դատավոր դի Մորաիսի որոշումը, որը կայացվել է այն բանից հետո, երբ մեսենջերը չի կատարել դատարանի հրահանգները»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

Հաղորդվում է, որ որոշումն ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ X-ը չի կատարել բրազիլական արդարադատության բոլոր պահանջները, այսինքն՝ քանի դեռ չի վճարել տուգանքները, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 18 միլիոն ռեալը (ավելի քան 3 միլիոն դոլար), և չի նշանակել Բրազիլիայում հարթակի նոր օրինական ներկայացուցիչ։

Օգոստոսի 30-ին Բրազիլիայի Դաշնային Գերագույն դատարանի դատավոր Ալեսանդրի դե Մորաիսը որոշում է կայացրել դադարեցնել երկրում X-ի գործունեությունը։ Պատճառն այն է, որ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հրաժարվում է երկրում ընկերության նոր օրինական ներկայացուցիչ նշանակել։ Դի Մորաիսը նաև հրահանգել է սառեցնել Մասկին պատկանող Starlink Holding-ի հաշիվները։

Իլոն Մասկն այս որոշումն անօրինական է համարում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ