USD389.76EUR406.4RUB3.79

ՆԱՍԱ-ում բացատրել են Boeing Starliner-ի վրա տարօրինակ ձայնի ծագումը

NASA-ում բացատրել են Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) մնացած Boeing Starliner նավից տարօրինակ ձայնի ծագումը: NASA-ի ներկայացուցիչ Շերիլ Ուորների խոսքով՝ տիեզերագնացներին մտահոգած ձայնը «տիեզերակայանի և Starliner-ի միջև եղած բարձրախոսի արձագանքի» արդյունք է։ Ներկայում այն դադարել է։

«Բարձրախոսի արձագանքը կայանում աշխատանքի համար որևէ տեխնիկական բնույթի հետևանք չունի»,- նշել է Ուորները:

Նա նաև պարզաբանել է, որ ՄՏԿ-ի ակուստիկ համակարգը բարդ է, այն ապահովում է տարբեր մոդուլների փոխկապակցումն և երբեմն կարող է արտառոց ձայներ արձակել:

Այն մասին, որ Boeing Starliner նավը սկսել է արտասովոր ձայներ արձակել, հայտնի է դարձել սեպտեմբերի 2-ին տիեզերագնաց Բարրի Ուիլմորի և Հյուսթոնի Թռիչքների կառավարման կենտրոնի զրույցից։ Ուիլմորը ենթադրություն է հայտնել, որ տարօրինակ երևույթի պատճառը կարող է լինել նավի և ՄՏԿ-ի միջև կապի ինչ-որ խնդիրը:

Boeing կորպորացիայի Starliner տիեզերանավը NASA-ի տիեզերագնացներ Բարրի Ուիլմորի և Սունիտա Ուիլյամսի հետ առաջին թռիչքն իրականացրել է հունիսի 5-ին: Շուրջ 26 ժամ անց նավը հասել է Միջազգային տիեզերակայան և, չնայած տեխնիկական խնդիրներին, հաջողությամբ միացել է կայանին: Ի սկզբանե նախատեսվում էր, որ առաքելությունը կտևի շուրջ մեկ շաբաթ, բայց ամեն ինչ ընթացել է ոչ ըստ պլանի:

Օգոստոսի 24-ին NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը հայտարարել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով Boeing Starliner-ի անձնակազմը Միջազգային տիեզերակայանից Երկիր կվերադառնա 2025 թվականի փետրվարին՝ SpaceX Crew Dragon նավով:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ