Ամերիկյան Tesla կորպորացիան 2025 թվականի վերջից Չինաստանում կսկսի վեց տեղանոց Model Y էլեկտրական քրոսովերի արտադրությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու անանուն աղբյուրների։
Նրանց տվյալներով՝ Tesla-ն բաղադրիչների մատակարարներին խնդրել է նախապատրաստվել Model Y-ի արտադրության ծավալների զգալի ավելացմանը Շանհայի գործարանում, որը չորս տեղանոց մեքենաներ է արտադրում։ Առայժմ պարզ չէ, թե ինչպես է Tesla-ն մտադիր ավելացնել արտադրության ծավալներն այս գործարանում՝ հաշվի առնելով, որ կորպորացիան դեռևս սպասում է Չինաստանի իշխանությունների հավանությանը ձեռնարկության տարածքն ընդլայնելու՝ իր խնդրանքին։
Reuters-ը հիշեցնում է, որ ընկերությունը Model Y-ը թողարկել է 2020 թվականին և աշխատում է այս մոդելի արդիականացման ուղղությամբ։ Նոր տարբերակը պետք է ունենա հինգ նստատեղ և նախատեսվում է թողարկել 2025 թվականի սկզբին:
Ըստ գնահատականների՝ վեց տեղանոց քրոսովերի թողարկումը վկայում է նաև այն մասին, որ կորպորացիան «Չինաստանում տեղական մրցակիցների ճնշմանն է ենթարկվում», այդ թվում՝ էլեկտրական մեքենաներ արտադրող Nio-ի և Zeekr-ի կողմից: