2024 թվականի առաջին կիսամյակի հիփոթեքային վարկավորման շրջանակներում եկամտահարկի վերադարձը մեկ երրորդով ավելացել է։ Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում շահառուների թիվը կազմել է 42053 մարդ, վերադարձվող եկամտահարկի գումարը հասել է 32 մլրդ դրամի (ավելի քան $80 մլն)՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի 24 մլրդ-ի փոխարեն։