USD389.45EUR409.74RUB3.86

Google-ը, Amazon-ը և այլ կայքեր գաղտնալսում են օգտատերերին՝ թիրախային գովազդ ցուցադրելու համար

Cox Media Group մեդիահսկան տեխնոլոգիական ընկերություններին թիրախային գովազդ ստեղծելու նոր գործիք է առաջարկել։ Այն վերլուծում է տնային սարքերից հավաքված ձայնագրությունները։ Այս ծրագրի գոյության մասին հայտնի է դարձելվ անցյալ տարի, այժմ 404 Media-ին հաջողվել է ձեռք բերել Cox-ի շնորհանդեսը և հաստատել, որ ՏՏ հսկաները գաղտնալսում են օգտատերերի խոսակցությունները։

Գործիքը կոչվում է Active Listening, այն աշխատում է՝ տվյալներ ստանալով խելացի սարքերից, որոնք «իրական ժամանակում արձանագրում են մտադրությունների մասին տվյալները՝ լսելով օգտատերերի խոսակցությունները»: Հավաքելով տեղեկատվությունը՝ գովազդատուները հնարավորություն են ստանում «համատեղել այս ձայնային տվյալները վարքագծային տվյալների հետ՝ սպառողներին շուկայում թիրախավորելու համար»:

Համացանցում սպառողների վարքագծի վերաբերյալ տվյալներ հավաքելու համար օգտագործվում է արհեստական բանականությունը, ընդ որում՝ սպառողները «թողնում են տվյալների հետք՝ հիմնված համացանցում իրենց խոսակցությունների և վարքի վրա»: Արհեստական բանականությունը հավաքագրում և վերլուծում է «վարքագծային և ձայնային տվյալներ ավելի քան 470 աղբյուրներից»: Այս գործիքներն առաջարկվում են գովազդատուներին ԱՄՆ-ում, որտեղ նահանգների մեծամասնությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման մասին օրենքներ են գործում. առանց անձի իմացության նրան ձայնագրելը հիմնականում արգելված է:

Շնորհանդեսում նշվում է, որ Cox-ը համագործակցում է խոշորագույն տեխնոլոգիական հարթակների հետ, այդ թվում՝ Google-ի, Amazon-ի և Facebook-ի, սակայն այս ընկերությունները հերքել են նման համագործակցության մասին տեղեկությունները։

Google-ում հայտնել են, որ Cox-ը բացառել են գովազդային գործընկերների ծրագրից՝ նշելով, որ «բոլոր գովազդատուները պետք է հետևեն բոլոր գործող օրենքներին և կանոնակարգերին, ինչպես նաև Google Ads-ի քաղաքականությանը։

Amazon-ում էլ հայտարարել են, որ «Amazon Ads հարթակը երբեք չի համագործակցել CMG-ի հետ այս ծրագրի մասով և չի ծրագրում դա անել»:

Իսկ Meta-ում մատնանշել է, որ ընկերությունը շնորհանդեսում նշված է որպես «գլխավոր մարքեթինգային գործընկեր, այլ ոչ թե «այս ծրագրում» գործընկեր», ինչպես նաև վկայակոչել են Facebook-ի քաղաքականության մասին կորպորատիվ բլոգում գրառմանը՝ կապված թիրախային գովազդի համար միկրոֆոնների օգտագործման հետ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ