Բանգկոկում կմեկնարկի Ասիայի առաջին երկնաքերի կառուցումը՝ Porsche Design ապրանքանիշի ներքո։
Porsche Design Tower Bangkok անվանումը ստացած նոր նախագիծը կլինի նորարարական դիզայնի և բարձրակարգ բնակելի տարածքների եզակի համադրություն: Շենքի բարձրությունը կկազմի շուրջ 100 մետր, իսկ շինարարության ավարտը նախատեսվում է 2028 թվականի վերջին։
Երկնաքերում 22 շքեղ բնակարան կլինի՝ 525-ից մինչև 1135 քառակուսի մետր տարածքով։ Այս «երկնային վիլլաները» կդառնան շքեղության մարմնացում և կարժենան 15-40 միլիոն դոլար։ Շենքի առանցքային առանձնահատկություններից մեկը կլինի մասնավոր ավտոտնակների հատվածը՝ սեփականատերերի ավտոմեքենաների հավաքածուների համար, ինչն ընդգծում է մանրուքների հանդեպ ուշադրությունն ու նախագծի եզակիությունը։
Երկնաքերի ճակատամասը համալրված կլինի ավտոմատացված համակարգով, որը թույլ կտա համադրել ներքին ու արտաքին տարածությունը։