USD389.45EUR409.74RUB3.86

Starlink-ը կկատարի Բրազիլիայում X-ի հասանելիությունը սահմանափակելու պահանջները

Starlink արբանյակային կապի համակարգը, որը պատկանում է Իլոն Մասկի SpaceX ընկերությանը, տեղական իշխանությունների պահանջով կսահմանափակի X-ի հասանելիությունը Բրազիլիայում։ Այս մասին ասվում է X-ում հրապարակված Starlink-ի հայտարարության մեջ։

«Չնայած Starlink-ի նկատմամբ ձեռնարկված միջոցների անօրինականությանը և մեր ակտիվների սառեցմանը՝ մենք կկատարենք Բրազիլիայում X-ի հասանելիությունն արգելափակելու պահանջը»,- ասվում է հայտարարության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ Բրազիլիայի Դաշնային Գերագույն դատարանի դատավոր Ալեսանդրի դե Մորաիսի՝ Starlink Holding-ի հաշիվը սառեցնելու որոշումը «թույլ չի տալիս ընկերությանը ֆինանսական գործարքներ իրականացնել Բրազիլիայում»:

Սեպտեմբերի 2-ին Բրազիլիայի Դաշնային Գերագույն դատարանի կոլեգիան միաձայն հաստատել էր դի Մորաիսի՝ երկրում X սոցցանցի աշխատանքը դադարեցնելու որոշումը։ Այն ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ծառայությունը չի կատարել բրազիլական արդարադատության բոլոր պահանջները, այն է՝ տուգանքների վճարում, որի ընդհանուր գումարը գերազանցում է 18 միլիոն ռեալը (ավելի քան 3 միլիոն դոլար), ինչպես նաև Բրազիլիայում հարթակի նոր օրինական ներկայացուցչի նշանակում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ