USD389.19EUR410.52RUB3.88

Անվանական աշխատավարձերը Հայաստանում

Մմիջին աշխատավարձային աճերում զգալի դերակատարում են ունեցել այն բարձր աշխատավարձերը, որոնք հասու են միայն  մարդկանց որոշակի հատվածին։ Մյուսները շարունակում են ստանալ միջին անվանական աշխատավարձեր։

Հայաստանում 2024թ․ երկրորդ եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը հաստատվել է ֏ 275,269 մակարդակում։ Վերջինս նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 27%-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 5%-ով։

Առավելագույն անվանական աշխատավարձով առաջին երեք հորիզոնականներում են հայտնվել Սյունիքի մարզը՝ ֏ 349,924Երևանը՝ ֏ 309,877, և Արարատի մարզը՝ ֏206,424։

Աշխատավարձերի ամենամեծ անկումը 2024թ․ երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ դիտվել է Երևանում՝ 44%-ով, իսկ ամենամեծ աճը՝ Սյունիքի մարզում՝ 187%-ով։ 

2024թ․ երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աշխատավարձերիամենամեծ անկումը դիտվել է Սյունիքի մարզում՝ 4%-ով, իսկ ամենամեծ աճը՝ Արագածոտնիմարզում՝ 10%-ով, որտեղ 2024թ․ երկրորդ եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը հաստատվել է ֏ 155,176 մակարդակում։

2024թ․ երկրորդ եռամսյակում 2023թ․ երկրորդ եռամսյակի համեմատ ամենափոքր աճը՝ 0,9%, արձանագրվել է Արարատի մարզում, որտեղ միջին ամսական անվանական աշխատավարձըկազմում է ֏ 206,424։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ