Յուրաքանչյուր պետության վավեր դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները կազատվեն մյուս պետության տարածք մուտք գործելու նպատակով վիզա ձեռք բերելու պարտականությունից` տարանցման կամ առաջին մուտքի օրվանից 180 օրվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով այնտեղ մնալու համար: Փաստաթուղթը կարևոր նշանակություն կունենա նաև ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման տեսանկյունից, որը Թունիսի հետ քաղաքական երկխոսության ընդլայնման և խորացման, փոխայցերի աշխուժացման հնարավորություն կտա: