USD389.76EUR406.4RUB3.79

Telegram-ի օգտատերերի թվի կտրուկ աճի պատճառով հանցագործների համար ավելի հեշտ է դարձել չարաշահումները. Պավել Դուրով

Նա հայտարարել է, որ մեսենջերի օգտատերերի թվի կտրուկ աճի պատճառով հանցագործների համար ավելի հեշտ է դարձել չարաշահումները, և խոստացել է պայքարել այդ երևույթի դեմ:

«Telegram-ի օգտատերերի թվի կտրուկ աճը՝ մինչև 950 մլն, խնդիրներ է առաջացրել, որոնք հանցագործների համար հեշտացրել են մեր հարթակի չարաշահման հնարավորությունը։ Ահա թե ինչու ես իմ անձնական նպատակն եմ դրել այս առումով իրավիճակի զգալի բարելավման հասնել»,- գրել է նա՝ հավելելով,- «Մենք արդեն սկսել ենք այս գործընթացը, և շատ շուտով ես ձեզ հետ կկիսվեմ մեր առաջընթացի մասին ավելի մանրամասն տեղեկատվությամբ»։ 

Դուրովի խոսքով՝ մեսենջերի ադմինիստրացիան ամեն օր հեռացնում է միլիոնավոր վնասակար հրապարակումներն ու ալիքները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ