Գյումրիում` Պ. Սևակ 13 հասցեում, բացվել է ՖասթԲանկի «Անի» մասնաճյուղը, որը երրորդն է Շիրակիմարզում և 34-րդը՝ Հայաստանում։ «Անի» մասնաճյուղում, ինչպես և Ֆասթի մյուս բոլորմասնաճյուղերում, աշխատելու են 24/7 գրաֆիկով ևսպասարկման բարձր ստանդարտներով։
«Անի» մասնաճյուղը կմատուցի բանկայինծառայությունների ամբողջական փաթեթ՝ հաճախորդներին տրամադրելով պրոֆեսիոնալֆինանսական խորհրդատվություն և բարձրակարգսպասարկում:
«Վստահ ենք, որ այս մասնաճյուղիանհրաժեշտությունը քաղաքում կար։ Գյումրինհանրապետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է, և այստեղ մեր հաճախորդները մշտապես ակտիվեն։ Դա մեզ ոգեշնչում է է՛լ ավելի բարձրացնելսպասարկման որակն ու է՛լ ավելի ընդլայնելմասնաճյուղերի ցանցը», – ասել է Ֆաստ Բանկի իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Հովհաննես Թմոյանը։
Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը հագեցած է նորագույն սարքերով, սպասարկման նորարարական լուծումներով: Բանկում վստահ են՝ հաճախորդների համար ստեղծելու են ֆինանսական գործարքների՝ նոր որակի փորձառություն։
Բանկը շարունակում է աշխատել առցանցսպասարկման հնարավորությունների ընդլայմանուղղությամբ՝ կարևորելով գործող մասնաճյուղերի վերաբրենդավորումը և նոր մասնաճյուղերի բացումը թե՛ Երևանում, և թե՛ մարզերում: