Հայաստանը մտադիր է կիրառել լատվիական փորձը շրջանաձև տնտեսության զարգացման գործում. Այս մասին հայտնի է դարձել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ Լատվիա կատարած աշխատանքային այցից հետո, որտեղ նա այցելել է EggEnergy ձեռնարկություն։ Վերջինս մասնագիտացած է էներգիայի այլընտրանքային աղբյուրների և տեխնոլոգիական նորարարությունների օգտագործմամբ շրջանաձև տնտեսության զարգացման մեջ։ Ընկերությունը տարեկան արտադրում է 10 միլիոն խորանարդ մետր կենսագազ և օրգանական պարարտանյութ թռչնամսի կղանքից: Ըստ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության, կողմերը պայմանավորվել են ձեռնարկության ներկայացուցիչների պատասխան այցի մասին Հայաստան՝ համագործակցություն հաստատելու և նրանց կողմից կիրառվող տեխնոլոգիաները մեր երկրում ներկայացնելու նպատակով։