Կիբերանվտանգության ոլորտի հայկական «EasyDMARC» ստարտափը 20 միլիոն դոլար է հավաքել A Series-ի ֆինանսավորման փուլում, որը ղեկավարում է Նյու Յորքում գործող Radian Capital-ը: EasyDMARC-ը նախատեսում է միջոցներն օգտագործել իր գլոբալ ընդլայնումն արագացնելու, թիմի աճի մեջ ներդրումներ կատարելու և իր տեխնոլոգիաների հետագա զարգացման համար: