Open Banking (Բաց բանկինգ) կանոնակարգերի և տեխնոլոգիաների մի շարք է, որը թույլ է տալիս երրորդ կողմի ֆինանսական ծառայություններ մատուցողներին (FinTech) մուտք գործել և օգտագործել սպառողների ֆինանսական տվյալները՝ սպառողի համաձայնությամբ՝ նորարարական ֆինանսական ապրանքներ և ծառայություններ մշակելու համար: Սա, ըստ էության, բացում է ավանդաբար փակ բանկային հատվածը մրցակցության և համագործակցության համար՝ առաջարկելով առավելություններ ինչպես սպառողների, այնպես էլ ֆինանսական էկոհամակարգի համար:
Բաց բանկային գործունեության հիմնական ասպեկտները այսպես կոչված API-ներն են: Բանկերը տրամադրում են ստանդարտացված կիրառական ծրագրավորման ինտերֆեյսեր (API), որոնք թույլ են տալիս անվտանգ մուտք գործել սպառողների ֆինանսական այնպիսի տվյալների բազա, ինչպիսիք են հաշվի մնացորդները, գործարքները և վճարումների պատմությունը:
Միաժամանակ սպառողները լիովին վերահսկում են, թե ովքեր կարող են մուտք գործել իրենց տվյալների բազա և ինչ նպատակներով: Նրանք կարող են ցանկացած ժամանակ չեղարկել նախապես տրված համաձայնությունը:
Open Banking-ը ընտրության և մրցակցության բարձրացում է ենթադրում, տրամադրում է անհատական կարիքներին հարմարեցված ֆինանսական ապրանքների և ծառայություններին ավելի լայն շրջանակի հասանելիություն: Open Banking-ի պարագայում Fintech-ը կարող է զարգացնել տվյալների վրա հիմնված ծառայություններ՝ բարելավելու փողի կառավարումը, բյուջետավորումը և ֆինանսական պլանավորումը:
Ֆինտեխ ոլորտի համար սա նոր շուկաների հնարավորություն է, հնարաբորություն մշակել և առաջարկել նորարարական ֆինանսական ապրանքներ և ծառայություններ, որոնք նախկինում հասանելի չէին: Բանկային տվյալներին ավելի հեշտ հասանելիությունը նպաստում է արտադրանքի ավելի արագ և արդյունավետ մշակմանը: Բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում համատեղ արտադրանքի մշակման և հաճախորդների սպասարկման համար:
Open Banking-ի համաշխարհային առաջնորդներ են համարվում
Միացյալ Թագավորությունը, Սինգապուրը, Բրազիլիան, Մեքսիկան և այլն: Հայաստանն այս առումով բավականին հետամնաց է:
Սեփական լրատվություն