USD389.76EUR406.4RUB3.79

ԱՊՊԱ-ի 200-ից 400 հազար դրամի անցման կարգավորումը արդեն ուժի մեջ է մտել 

Ուժի մեջ են մտել «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները, որոնց համաձայն՝

1․Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամ։

2․Համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող դեպքերից տարբերվող դեպքերի համար ապահովագրական ընկերությունների վրա դրվել է պարտավորություն՝ վարորդների հետ հեռախոսային խոսակցության ժամանակ մատչելի եղանակով ներկայացնել իրենց պարտավորությունները ապահովագրական պատահարի վայրում։

ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում ԱՊՊԱ ընկերության հետ արագ կոորդինացնել գործընթացը և համաձայնության գալ, իսկ համաձայնության չգալու դեպքում պարեկային կարգախումբը, խցանումներ չառաջանալու նպատակով, օպերատիվորեն կմոտենա պատահարի վայր։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ