2024 թվականի ընթացքում հավատարմագրվել և շահագործման է հանձնվել Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան, որտեղ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետների կողմից իրականացվում են միջատաբանական փորձաքննություններ։ Կենտրոնը վերազինված է արդի սարք-սարքավորումներով, որոնց օգնությամբ առավել ճշգրիտ իրականացվում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով պահանջվող փորձարկումները։ Իրականացվում են աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման և վերապատրաստման դասընթացներ նաև արտերկրում։ Առաջիկայում նախատեսվում է նաև բուսական ծագման մոնիթորինգի շրջանակում ընդլայնել հավատարմագրման ոլորտը պեստիցիդների մնացորդային քանակների որոշման ուղղությամբ: