Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի ՏՏ ստարտափների ֆինանսավորման 10-յակը ներգրավել է մոտ 490 միլիոն դոլարի ներդրումներ, որից Picsart-ը կազմում է 195 միլիոն դոլար։ 2024 թվականին հայկական «EasyDMARC» (20 միլիոն դոլար), «Podcastle» (13.5 միլիոն դոլար) և «ActiveLoop» (11 միլիոն դոլար, ցուցակում ներառված չէ) ստարտափները միասին 44.5 միլիոն դոլարի ներդրումներ են ներգրավել։