«Վրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից։ Դա կլինի արձագանք Վրաստանիիշխանությունների հակաժողովրդավարական գործողություններին և պաշտոնական Թբիլիսիիհակաարևմտյան հռետորաբանությանը»,– զգուշացում է արել Եվրամիությունը։
ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ դիտարկվում են բոլոր տարբերակները, եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակի իր ավտորիտար հետագիծը։
«Գնահատականն, իհարկե, կտրվի Շենգենյան գոտու ներքին անվտանգությանը վտանգներկայացնող իրադարձությունների զարգացման, ինչպես նաև Վրաստանումժողովրդավարության հետագա անկման դեպքում։ Հաստատումը, որ Բրյուսելը դիտարկում է այդմիջոցները, հայտնվել է այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձենհայտարարել է, որ վիզային համաձայնագրի ցանկացած փոփոխություն էժանագին շանտաժկլինի»,-նշում է Politico թերթը։
Օրերս իշխող կուսակցությունն ընդունել է Ռուսաստանի կողմից աջակցվող օրենքը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը։ Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել «Վրացական երազանք» կուսակցության առաջատար գործիչների դեմ՝ «ռուսական օրենքի» ընդունումից հետո։