ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Հուա Լիուն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև 2024-2029 թվականների համար համագործակցության շրջանակային փաստաթուղթը, որը մշակվել է ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների հետ սերտ համագործակցության արդյունքում և սահմանում է ԱԷՄԳ հետ տեխնիկական համագործակցության հիմնական առաջնահերթություններն ու հետագա ծրագրերի իրականացման շրջանակը, մասնավորապես, ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ճառագայթային ապահովության և անվտանգության կարգավորման, միջուկային և ճառագայթային բժշկության, շրջակա միջավայրի ճառագայթային պաշտպանության, ջրային ռեսուրսների կառավարման բնագավառներում։