2025 թվականին Ադրբեջանը 6,6%-ով կկրճատի պաշտպանության ոլորտին ուղղված պետական բյուջեի ծախսերը, իսկ սոցիալական պաշտպանության համար հատկացվող միջոցները կավելացվեն։ Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2025 թվականի պետբյուջեի նախնական թվերը, որոնց համաձայն սոցիալական պաշտպանության ծախսերը կավելացվեն, իսկ պաշտպանության համար նախատեսված միջոցները կկրճատվեն։
Պետբյուջեի ծախսերը կանխատեսվում են 39,667 մլրդ մանաթ, որից 24,957 մլրդ մանաթը կամ 63%-ը կուղղվեն ընթացիկ ծախսերին, 12,31 մլրդ մանաթը կամ 31%-ը՝ կապիտալ ծախսերին, 2,399 մլրդ մանաթը կամ 6 տոկոսը սպասարկելու պետական պարտքը և պարտավորությունները։ Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները կանխատեսվում են 36,616 մլրդ մանաթի չափով, ինչը 0,6 տոկոսով ավելի է 2024 թվականի համար կանխատեսվածից։
2025 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսվում է հատկացնել 6,658 մլրդ մանաթ, ինչը 6,6%-ով պակաս է ընթացիկ տարվա հաստատված կանխատեսումից։