USD389.45EUR409.74RUB3.86

« Հայաստանին ռազմական աջակցության ուժեղացումը վնասում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման մեր ջանքերին». Ադրեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Իրանի ԱԳ նախարար Սեյիդ Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը ընդգծվել է տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության ադրբեջանա-իրանական պետական հանձնաժողովի գործունեության կարևորությունը Ադրբեջանի և Իրանի միջև տարբեր ուղղություններով, այդ թվում ՝ տնտեսության, առևտրի, տրանսպորտի և հաղորդակցության ոլորտներում համագործակցության ակտիվացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի բացահայտման աշխատանքներում: Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ ընդգծվել է, որ վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների շարունակումն է Հայաստանի մի շարք իրավական և քաղաքական փաստաթղթերում, և Սահմանադրության մեջ: 

«Տեղեկացվել է, որ Հայաստանում շարունակվող ռևանշիստական միտումների ֆոնին Հայաստանի արագ ռազմականացումը և տարբեր պետությունների կողմից Հայաստանին ռազմական աջակցության ուժեղացումը վնասում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման մեր ջանքերին»,– հայտնել են Ադրեջանի ԱԳՆ–ից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ