400 կՎ էլեկտրահաղորդման գիծը կունենա ժամում 1200 մեգավատ հզորություն։ Դրա ընդհանուր երկարությունը Հրազդանից մինչև Իրանի սահմանը կկազմի 280 կմ, իսկ Սյունիքի մարզում նույնպես կկառուցվի 400 կՎ ենթակայան։ Նախատեսվում է ևս մեկ գիծ կառուցել դեպի Վրաստանի հետ սահման։
«Ամբողջ ծրագրի ավարտից հետո հնարավոր կլինի միացնել չորս երկրներ՝ Իրանը, Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը, բայց հիմնականում Իրանը և Ռուսաստանը։ Առաջին անգամ հնարավոր կլինի միացնել երկու նման խոշոր էներգահամակարգ»,- ասաց ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Նոր գծերի կառուցումից հետո Հայաստանը կկարողանա էլեկտրաէներգիա արտահանել երկու ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնություն և Իրան։