USD389.76EUR406.4RUB3.79

Telcell-ի բաժնետոմսերի առաջին մեկ շաբաթվա վաճառքի ցուցանիշները սպասվածից ավելի են

Հայաստանի թվային հաղորդակցության մասնագետներն ու բիզնես հանրույթի ոլորտային մասնագետները թվային աշխարհի մասին մասնագիտական նորություններով են փոխանակվել և բուռն քննարկումներ իրականացրել Digital & E-commerce EVN 2024-ի համաժողովում: Միջոցառման գլխավոր խոսնակներից էր ֆինտեխ ոլորտի առաջատարներից Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը, ով ներկայացրել է ընկերության անցած ճանապարհը, թվային պրոդուկտներն ու ապագայի անելիքները «Fintech Transformation. Հայաստանի թվային ապագան» թեմայով զեկույցում: 

«2007 թվականին, երբ հայտնվեցին առաջին վճարային տերմինալները, մարդիկ կասկածամտորեն էին վերաբերվում դրանց: Այժմ դրանք դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը: Այսօր մեր ընկերությունը զբաղեցնում է ֆինտեխ շուկայի 40 %-ը: Բացի դրանից, մենք զարգացրել ենք այնպիսի պրոդուկտներ, որոնք իրենց արժանի տեղն են զբաղեցնում ոլորտում. դրանցից է Telcell Wallet-ը, Telcell ինկասացիան, Telcell-Visa թվային քարտը: Առաջ անցնելով՝ պետք է նշել, որ Telcell Wallet հավելվածը մրցակցային շուկայում զբաղեցնում է մասնաբաժնի 15%-ը»,- նշել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

Նա նշել է, որ վճարահաշվարկային  ոլորտում Telcell-ն առաջինն է Հայաստանում, որ իրականացրել է IPO (Initial Public Offering- նախնական հրապարակային առաջարկ) և թողարկել բաժնետոմսեր այս տարվա սեպտեմեբերի 18-ին:  Ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում բաժնետոմսերի ներկայանալի մասը սպառվել է:

«Այնպես որ, եթե դիտարկում եք Telcell-ի բաժնետեր դառնալու հնարավորությունը, իսկապես պետք է շտապել»,- ասել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

Digital & E-commerce EVN Conference 2024 առաջին անգամն է կազմակերպվում Հայաստանում մարքեթինգային և թվայնացման ոլորտի թռիչքային զարգացումների համատեքստում: Միջոցառման կազմակերպիչներն են ECDMA և AMCG թվային մարքեթինգային ընկերությունները: Digital & E-commerce EVN Conference 2024 համաժողովում հավաքվել են թվայնացման բազմաթիվ փորձագետ-բանախոսներ և ավելի քան 200 մասնագետներ ամբողջ Հայաստանից՝ տեղեկանալու թվային տեխնոլոգիաների զարգացման գործիքակազմի մասին և քննարկելու ապագայի անելիքները:

Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 18-ին Telcell ընկերությունը հայտարարել է 1,5 մլրդ ընդհանուր արժեքով բաժնետոմսերի հրապարակային առաջարկի մասին, որոնց վաճառքի վերջնաժամկետը 2024թ. նոյեմբերի 30-ն է։ Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, իսկ արժեթղթերի պահառությունը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Մեկ բաժնետոմսի արժեքը 400 ՀՀ դրամ է, իսկ նվազագույն քանակը առաջին գնման դեպքում՝ 10 բաժնետոմս։  Քաղաքացիները բաժնետոմսեր կարող են գնել Telcell Wallet հավելվածում, ինչպես նաև «Արմբրոկ» ներդրումային ընկերության գրասենյակում։ Ավելի մանրամասն տեղեկության համար կարող եք այցելել invest.telcell.am   կայքը։ 

 «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

www.telcell.am / invest.telcell.am / 060 27 22 22

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ