Նախկին գլխավոր դատախազ և Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանից պահանջվում է առգրավել 29 անշարժ գույք, 8 ընկերությունների բաժնետոմսեր, 6,6 մլն դոլար կանխիկ գումար:
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորից՝ Ալեքսանդր Սարգսյանից պահանջվում է խլել 14 անշարժ գույք, 8 միավոր շարժական գույք, 5 ընկերությունների բաժնետոմսեր, 15 մլն դոլար կանխիկ գումար:
Ներկայումս հայաստանյան դատարանները քննում են 107 հայց՝ ապօրինի ծագման գույքի բռնագրավման վերաբերյալ՝ ավելի քան 1,44 մլրդ դոլար ընդհանուր գումարով։