Սինոփսիսն այդ մասին հուշագիր է կնքել կրթության և բարձր տեխնոլոգիաների նախարարությունների հետ։ Դասընթացը պատրաստվել է ամերիկյան Synopsys-ի մասնագետների կողմից և վերանայվել ԱՄՆ-ից հայազգի փորձագետների կողմից: Արդեն 3 տարի է, ինչ դասընթացը 6 դպրոցներում անցկացվում է փորձնական եղանակով։ Այժմ այն ցանկանում են տարածել հանրապետության ավելի շատ դպրոցներում։