USD389.76EUR406.4RUB3.79

ՀՀ մուտքը կխստացվի Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար

Հայաստան միգրացիոն հոսքերի կանոնակարգման և անօրինական միգրացիոն հոսքերի կանխարգելման համար կխստացվի Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար մուտք գործելու ընթացակարգը։

2024 թ. հունվարի 1–ից մինչև օգոստոսի 28–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ են ժամանել և ներկայում ՀՀ–ում անօրինական բնակվում են Հնդկաստանի 11 965, Եգիպտոսի 658 և Իրաքի 255 քաղաքացիներ։

«Առաջարկվում է այս երկրների քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել ԱՄՆ–ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի, Ճապոնիայի, Եվամիության, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի (կամ վավեր մուտքի վիզայի) առկայության պարագայում: Նշված երկրների քաղաքացիներին վիզա կտրամադրվի նաև վերադարձով ինքնաթիռի տոմսի առկայության դեպքում»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։

Հաջորդ  պահանջը տվյալ օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետություն այցելությամբ հետաքրքրված կողմի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավաբանական անձի, պետական մարմնի, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ միջազգային կազմակերպության հրավերն է (հայտագիր, նամակ, միջնորդություն)։ 

2023թ. ընթացքում ՀՀ մուտքի վիզա ստանալու համար Հնդկաստանի քաղաքացիներից ստացվել է 86,942 դիմում: Նախորդ տարի՝ 2022թ.-ին դիմումների քանակը կազմել է 34,199, այսինքն՝ 2023թ. ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելի է 155%-ով կամ 2.5 անգամ: Ստացված դիմումներից 67,628 (78%) բավարարվել է՝ տրվել է մուտքի վիզա։

2023թ. ընթացքում վարչական պատասխանատվության է ենթարկվել 8,364 Հնդկաստանի քաղաքացի, ինչը կազմում է Հնդկաստանի բոլոր քաղաքացիներին տրված վիզաների 12%-ը: Վարչական իրավախախտումների ընդհանուր թվում Հնդկաստանի քաղաքացիների մասնաբաժինը կազմում է 54.4% ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ