Strava սպորտային հավելվածի միջոցով կարողացել են հետևել անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների տեղաշարժին, որոնք պատասխանատու են Պուտինի անվտանգության համար:
Լրագրողները Strava-ի հանրային հաշիվներով հայտնաբերել են Պուտինի վեց թիկնապահի, հետևել նրանց տեղաշարժերին։ Աշխատակիցները 2023թ․ սեպտեմբերին Բլագովեշչենսկում տեղեկատվություն են հրապարակել իրենց շարժի մասին։ Հենց այդ ժամանակ այդ քաղաքից ոչ հեռու Պուտինը հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։ Այդ ընթացքում նշված հանդիպման մանրամասները խիստ գաղտնի էին պահվում։ Պուտինի թիկնապահները 2019 թվականից պարբերաբար մարզվել են Գելենջիկի պալատի մոտ: Ինչպես գրում Է Le Monde-ը, սա կարող է վկայել այն մասին, որ Պուտինն այցելել է պալատ, որի սեփականությունը նա ամեն կերպ հերքում է: 2021թ․ օգոստոսի 4-ին ԱԴԾ աշխատակիցներից մեկը վազել է Կարելիայի Լադոգա լճի ափին գտնվող Պուտինի գաղտնի ամառանոցի շուրջը։
Le Monde-ի հետաքննության տվյալներով՝ հավելվածից օգտվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և այլ հայտնի գործիչների, այդ թվում՝ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի անվտանգության աշխատակիցները: