USD389.45EUR409.74RUB3.86

ԵՄ-ը բարձրացրել է Չինաստանից ներկրվող էլեկտրամոբիլների սակագները

Եվրամիությունը մինչև 35,3% լրացուցիչ սակագներ է սահմանում Չինաստանից ներկրվող էլեկտրամոբիլների համար: Ավելի վաղ կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ էր արտահայտվել նման մաքսատուրքերի սահմանմանը։ Գերմանական BMW-ն, Mercedes-ը և VW-ն նույնպես միանշանակ քննադատել են նման նախաձեռնությունը, քանի որ ընկերությունները պատժիչ սակագները համարում են սխալ մոտեցում, որը չի բարձրացնի եվրոպական ավտոմոբիլային արդյունաբերության մրցունակությունը:

Եվրոպական ոգելից խմիչքների՝ մինչև 39% սակագները դարձել են առաջին նախազգուշական կրակոցը, հատկապես՝ Ֆրանսիայի նկատմամբ։

ԵՄ-ը ցանկանում է սակագների միջոցով պաշտպանել եվրոպական արդյունաբերությունը։ Սակայն նորամուծությունից կտուժեն նաև Չինաստանում հավաքված եվրոպական մոդելները։ Դրանց թվում է ռումինական Dacia Spring-ը՝ շուկայում ամենաէժան էլեկտրական մեքենա արտադրողը, որի արտադրանքի գինն սկսվում 16900 եվրոյից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ