USD390.88EUR411.09RUB3.71

Կվերապատրաստվեն Երևան համայնքի երեխայի պաշտպանության համակարգի մասնագետները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության և «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի հետ համագործակցության արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում մեկնարկել է Երևան համայնքի երեխայի պաշտպանության համակարգի մասնագետների, այդ թվում՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների վերապատրաստում, որն իրականացվելու է երկու փուլով:

Առաջին փուլում նախատեսված է դասընթաց՝ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինների մասնագետների համար, երկրորդ փուլում՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների համար:  

Վերապատրաստման նպատակն է զարգացնել Երևան քաղաքի վարչական շրջանների բաժինների աշխատակիցների, իսկ երկրորդ փուլով նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ