Մնաց մեկ ամիս ամենակարևոր ներդրումը կատարելու համար
Telcell ընկերության թողարկած բաժնետոմսերի վաճառքն ակտիվ շարունակվում է, արդեն հազարավոր բաժնետերեր կատարել են իրենց ամենակարևոր ներդրումը Հայաստանի ֆինանսական էկոհամակարգերից մեկում:
Նոյեմբերի 1-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Թել-Սել» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանն ընդգծեց՝ բաժնետոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրությունը վկայում է դինամիկ զարգացման, տեսանելի աճի և ամենակարևորը՝ ընկերության նկատմամբ մարդկանց վստահության մասին։
Առաջնային հրապարակային վաճառքի վերջնաժամկետը 2024թ. նոյեմբերի 30-ն է։ «Դեռևս կա մեկ ամիս՝ անդադար նորարարությունների ձգտող և իր ծառայությունների ու գործիքների շրջանակն ընդլայնող ընկերությանը մասնակից դառնալու համար։ Մենք Հայաստանում ներդրումների նոր մշակույթ ենք ձևավորում, և յուրաքանչյուր ոք հնարավորություն է ստանում դառնալու ֆինանսական ու տեխնոլոգիական նորամուծությունների շարժիչ ուժ»,-նշեց Արտյոմ Ղազարյանը՝ վստահություն հայտնելով, որ Telcell ընկերության 17-ամյա գործունեությունն ապահովել է այն կայուն հենքը, որը կմղի մարդկանց կայացնելու ողջամիտ և շահավետ ֆինանսական որոշում՝ բաց չթողնելով հեռանկարը։
«Արմբրոկ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արաքսյա Հարությունյանը տեղեկացրեց. «Այս պահի դրությամբ կարող ենք փաստել, որ տեղաբաշխումը ակտիվ ընթացք է ստացել, և ներդրողների կողմից առկա է ընկերության բաժնետոմսերի նկատմամբ բարձր հետաքրքրություն»:
Նա նշեց, որ այս տեղաբաշխումը առանձնակի կարևորություն ունի՝ ՀՀ-ում ինչպես կապիտալի շուկայի, այնպես էլ ֆինտեխ հատվածի զարգացման և նորարարական մոտեցումների հետագա ներդրման տեսանկյունից: «Համոզված ենք, որ «Թել-Սել»-ի տեխնոլոգիական և ֆինանսական ներուժը ավելի քան բավարար են անհատ և ինստիտուցիոնալ ներդրողների ուշադրությունը գրավելու համար և ուրախ ենք նրան շարունակաբար աջակցելու՝ շահագրգիռ բոլոր անձանց հետ համագործակցություն հաստատելու ուղղությամբ»,-հավելեց Արաքսյա Հարությունյանը:
Ընկերությունը նպատակ ունի տարեկան գրանցած շահույթի առնվազն 50 տոկոսը տեղաբաշխել որպես դիվիդենտ:
Շուրջ 1,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով մոտ 4 մլն բաժնետոմսերի հրապարակային առաջարկի (IPO) մասին Telcell ընկերությունը հայտարարել է սեպտեմբերի 18-ին: Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, իսկ արժեթղթերի պահառությունը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Մեկ բաժնետոմսի արժեքը 400 ՀՀ դրամ է, նվազագույն քանակը առաջին գնման դեպքում՝ 10 բաժնետոմսն է, առավելագույնը՝ 500 հազար բաժնետոմսը:
Telcell-ի բաժնետեր կարելի է դառնալ առանց որևէ տեղ այցելելու, ընդամենը մի քանի հպումով՝ Telcell Wallet հավելվածի միջոցով: Բաժնետեր կարելի է դառնալ նաև՝ այցելելով գործընկեր «Արմբրոկ» ընկերության գրասենյակ:
Telcell վճարահաշվարկային ընկերությունը հիմնադրվել է 2007թ. Հայաստանում՝ որպես առաջին վճարային տերմինալային ծառայություններ մատուցող ընկերություն։ Ներկայում այն ունի ամենամեծ տերմինալային ցանցը և ճկուն Telcell Wallet հավելվածը։ Ընկերությունը կարողացել է պահպանել առաջատար դիրքերը խիստ մրցակցային դարձած շուկայում և դիվերսիֆիկացրել պորտֆելը մի շարք ռազմավարական ուղղություններով՝ ստեղծելով էկոհամակարգային բիզնես։
Վերջին 7 տարիների ընթացքում Telcell-ը գրանցել է տարեկան միջինը 37 տոկոս շահույթի աճ։ 2024 թվականին, ըստ ընկերության կանխատեսումների, հնարավոր կլինի ապահովել մոտ 2 մլրդ դրամի շահույթ:
«Թել-Սել» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ մանրամասներ կարելի է գտնել invest.telcell.am կայքում։