ԵՄ Ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) սկսել է քննարկել Հայաստանին այն երկրների սև ցուցակից հանելու հարցը, որոնց ավիաընկերություններին թույլ չեն տալիս մուտք գործել ԵՄ օդային տարածք։
Հայաստանը «սև ցուցակում» ընդգրկվել է դեռ 2020 թվականին՝ հիմնականում տեսչական կադրերի պակասի պատճառով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սանոսյանի խոսքով, խնդիրը մեծ մասամբ լուծված է, մի քանի մասնագետներ վերապատրաստվում են, և դեկտեմբերին կավարտվի EASA-ի կողմից ներկայացված տեխնիկական պահանջների ցանկի վերջին՝ 41-րդ կետը։ Մնացած 40 խնդիրներն արդեն լուծված են։