USD389.45EUR409.74RUB3.86

Նախարարների կաբինետը 236 միլիոն եվրոյի չափով երկրորդ վարկն է ստորագրել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար

Եվրոպական ներդրումային բանկի հետ 236 մլն եվրոյի չափով այս վարկային համաձայնագիրը կլրացնի նախորդը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ նույն չափով (այն ստորագրվել է մայիսին)։ Ֆինանսավորման շուրջ բանակցությունները շարունակվում են նաև Ասիական զարգացման բանկի հետ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ Քաջարանի և Սիսիանի միջև անհրաժեշտ է կառուցել 27 կամուրջ՝ 4,7 կմ ընդհանուր երկարությամբ և 9 թունել՝ 12,5 կմ ընդհանուր երկարությամբ, որոնցից մեկը Բարգուշատի լեռների տակ՝ 8,6 կմ երկարությամբ: Արդյունքում Իրանի սահմանից Հայաստանի կենտրոնական շրջաններ ճանապարհորդության ժամանակը կկրճատվի 54 կմ-ով, 1,5-2 ժամով, իսկ միջին արագությունը 50-ից կհասցվի 100 կմ/ժ-ի։ Քաջարան-Սիսիան ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել մինչև 2031 թվականը։

Ծրագիրը բաժանված է երեք հատվածի՝ հյուսիսային (27 կմ), հարավային (25 կմ-ից մի փոքր ավելի) և Բարգուշատի թունել : Երեք տեղամասերի համար էլ արդեն պատրաստվել են նախագծեր՝ համաձայնեցված պարտատերերի հետ։ Կառավարությունն արդեն սկսել է հողատարածքներ գնել ապագա ճանապարհի տեղում: 

«Ընդհանուր առմամբ, ծրագրի համար մենք ներգրավելու ենք 708 միլիոն եվրո վարկային միջոցներ, իսկ կառավարության համաֆինանսավորումը կկազմի 150 միլիոն, բացի այդ, մենք բանակցություններ ենք վարում եվրոպացի գործընկերների հետ դրամաշնորհային ֆինանսավորման շուրջ»,- ասաց նախարարը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ