USD389.76EUR406.4RUB3.79

Հայաստանում մեկնարկել է կամավոր ատեստավորման հերթական փուլը՝ ավելի քան 6000 ուսուցիչ հնարավորություն կունենա կրկնապատկել իրենց աշխատավարձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 9-ից նոյեմբերի 24-ը։ Ուսուցիչները ատեստավորմանը մասնակցելու համար ներկայացրել են 6190 հայտ, որն այս տարվանից կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։ Կամավոր ատեստավորում անցած բոլոր ուսուցիչների բազային աշխատավարձի դրույքաչափը կբարձրանա մինչև 200 հազար դրամ (108-125 հազար դրամի փոխարեն), որին կավելացվի ատեստավորման արդյունքներին համապատասխանող 30-50 տոկոս հավելավճար (260-300 հազ. դրամ):

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ