Հայաստանում այգեգործության ինտենսիվ ծրագրի շրջանակում վերջին տարիներին արդեն ստացվել են շուրջ 7700 հա այգիների ստեղծման հայտեր, և նախատեսվում է ներգրավել 200-230 մլրդ դրամի ներդրումներ, ասաց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ Ներկայումս 2600 հեկտարի վրա արդեն այգիներ են բացվել։