«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ձմռանն ընդառաջ վերապատրաստում է տեխնիկան: Մեքենաները նորոգվում են, հիմնարկի երեք պահեստներում կուտակվում է աղն ու ավազը: Նախորդ տարի ձեռք բերված 50 բազմաֆունկցիոնալ տեխնիկան, որը նախատեսված է մայթերի մաքրման համար, ևս կարգի է բերվում: Հաջորդ տարի ձեռք կբերվի նոր տեխնիկա` նեղ փողոցները մաքրելու համար: