Կանխվել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը։ ՀԱՀ քաղաքացու մարմնից դուրս է բերվել «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգվածների պարունակությամբ 117 գլանաձև փաթեթավորմամբ պարկ: