USD389.76EUR406.4RUB3.79

Երևանի ամանորյա ձևավորման համար նախատեսված է 549.7 մլն դրամ. Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյան

«Ես համոզված եմ՝ եթե ուզում ենք համապատասխան տուրիստական հոսքեր ապահովելեթեուզում ենք՝ երևանցիները նոր տոնակատարություն ունենանպետք է ամեն տարի ոչ թեբյուջետային առումով ավելին ծախսելայլ՝ շարունակել թեկուզ նույն գումարը ծախսելովավելիընդլայնել շրջանակը»,- հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ 

Պետք է շարունակական ներդրումներ իրականացնել, որպեսզի տարածաշրջանի մակարդակով ձեռքբերում ունենալ։

2022-23թթ ծախսվել է 590 մլն 999 հազար դրամ. «Սա այն տարին էրերբ շատ գումարներդրեցինքսարքավորումներ ձեռք բերեցինքորոնք արդեն երրորդ տարին է՝ օգտագործումենք»,– ասել է նա։

2023-24թթ ծախսվել է 626 մլն 926 հազար դրամ. «Անցած տարի էլ ձեռք ենք բերել Սուրբ ծննդյանտոնավաճառի տնակներըոր անցյալ տարի էլ ենք օգտագործելայս տարի էլ ենք օգտագործում»,- նշել է նա։ 

Գրիգորյանը շեշտել է, որ այս տարի ավելի քիչ գումար է նախատեսված ծախսել, քան նախորդ տարի. «Այս տարի ծախսելու ենք 549 մլն 706 հազար դրամ»։

Այս տարի ցանկացել են թարմացնել գլխավոր տոնածառը, սակայն մրցույթը չի կայացել. «Մենքհիմա 18 մլն դրամ ենք ծախսումորոշ խաղալիքներ ենք ձեռք բերելուոր տոնածառի տեսքըապահովենք։ Նախորդ տարի մի հատված կարոր լայն հանրությունը չէր նկատելես նկատել եմ՝ճյուղերը նոսրացել էին»։ Ըստ նրա, հիմա 18 մլն դրամով այդ հարցը կլուծեն. «Բայց եկող տարիամբողջությամբ կթարմացնենք»։ Գրիգորյանը շեշտել է, որ նոր տոնածառ չեն գնելու, այլ օգտագործվելու է 2018թ. գնվածը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ