Այս մասին հայտնում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) մամուլի ծառայությունից՝ անդրադառնալով Հայաստանում «Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի միջև կայուն և թվային առևտրային ուղիների և լոգիստիկ հայեցակարգերի ամրապնդում» տարածաշրջանային ծրագրի մեկնարկին։ Ծրագիրը մեր երկրում կիրականացվի Գերմանիայի կառավարության պատվերով։ Դրա շրջանակներում նախատեսվում է վերափոխել առևտուրը թվային լուծումների միջոցով, թարմացնել կարևոր ենթակառուցվածքները և բարձրացնել լոգիստիկայի արդյունավետությունը։ Գերմանիան կշարունակի աջակցել Հայաստանին տարածաշրջանային ինտեգրման ճանապարհին` գտնելով թվային լուծումներ մաքսային, լոգիստիկայի և տրանսպորտի ոլորտների համար և այդպիսով բարենպաստ պայմաններ ստեղծելով առևտրի և արտահանման համար, ասվում է Գերմանիայի դեսպանատան հաղորդագրությունում։ «Այսպիսով, մենք նաև աջակցում ենք «Աշխարհի խաչմերուկ» նախագծի տեսլականին: Մեր նոր տարածաշրջանային ծրագիրը Հայաստանը կապելու է Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի լավագույն լուծումների հետ»։