USD389.76EUR406.4RUB3.79

Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է ՀՀ ՀՆԱ աճի տեմպերի նվազում և գործազրկության աճ: Ռուս- ուկրաինական պատերազմը հնարավորությունների որոշակի պատուհան էր ստեղծել Հայաստանի համար: Նիկոլ Փաշինյանը այդ ամենը ներկայացնում էր՝ որպես իր «աննախադեպ» քաղաքականության հետևանք: Դիլետանտիզմն ու պապուլիզմը թույլ չտվեցին, որպեսզի հնարավորությունն օգտագործվի՝ տնտեսության ինստիտուցիոնալ բարեփոխումների, համակարգային զարգացման համար: Եթե Վրաստանի կառավարությունը օրենսդրական բարենպաստ միջավայր ստեղծեց՝ ռելոկանտներին երկրում պահելու համար, ապա Հայաստանից նրանք հեռանում են:Շուտով Հայաստանում սոցիալական լարվածությունը մեծանալու է՝ ավելի ընդգծված դարձնելով երկրում ստեղծված համապարփակ ճգնաժամը:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք հեղինակի տելեգրամյան ալիքին
https://t.me/SurSurenyants

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ