Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 21-ին ստորագրել է ««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը։
2025թ. պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 2,873.1 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2,759.9 մլրդ դրամ: Իսկ բյուջեի ծախսերը նախատեսվում են 3,482.4 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2,749.2 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 733.2 մլրդ դրամ: