Լինելով Հայաստանում առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը, որը կարևոր դեր է խաղում ֆինանսական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման գործում, «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունը մեծապես կարևորում է Հայաստանում կրթության զարգացումը և առաջնորդվելով այդ տրամաբանությաբ՝ էական ներդրում է կատարում երեխաների զարգացման և կրթության առաջընթացի համար։
«Քանի որ կրթությունը հանդիսանում է ցանկացած հասարակության հիմքը, իսկ 12-ամյա կրթական համակարգը կարևորագույն դեր է խաղում դպրոցականների գիտելիքների, հմտությունների և ապագա մասնագիտական հաջողությունների ձևավորման մեջ, «ԹԵԼ-ՍԵԼ»-ը, լինելով սոցիալական պատասխանատվության բարձր գիտակցություն ունեցող ընկերություն, նպատակ ունի աջակցել ապագա սերնդին՝ մատչելի և որակյալ կրթություն ապահովելու միջոցով։ Ընկերության աջակցությունն ուղղված է այն ոլորտներին, որոնք կարող են ուղղակիորեն ազդել Հայաստանի տնտեսական և տեխնոլոգիական զարգացման վրա»,-նշեց «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։
Այս առիթով «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի և «Կորիզ կրթական ծրագրի» ղեկավար Սուրեն Ալոյանի միջև նոյեմբերի 25-ին ստորագրվեց հուշագիր: Այդ քայլով «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունը դարձավ «Koreez 2025»-ի մաթեմատիկայի մրցույթի պաշտոնական գործընկերը (https://www.koreez.am/):
«ԹԵԼ-ՍԵԼ»-ի և «Կորիզ»-ի համագործակցությունն ուղղված է դպրոցական մակարդակում մաթեմատիկական կրթության զարգացմանը, ինչը հիմք կհանդիսանա աշակերտների համար ավելի մրցունակ դառնալու՝ թե՛ տեղական և թե՛ միջազգային միջավայրում։ Հաշվի առնելով մաթեմատիկայի կարևորությունը տնտեսության և տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում՝ այս նախաձեռնությունը կնպաստի նոր սերնդի մասնագիտական հմտությունների կատարելագործմանը։
«Կորիզն»-ն իր հերթին ինտելեկտուալ հարթակ է 3-12-րդ դասարանի աշակերտների և քոլեջի ուսանողների համար, որը հնարավորություն է տալիս մասնակցել բազմազան և հետաքրքիր մրցույթների՝ նպաստելով աշակերտների կրթական մակարդակի բարձրացմանը։
«Կորիզ» կրթական ծրագրի ղեկավար Սուրեն Ալոյանը հայտարարեց նաև «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության բաժնետոմսերի ձեռք բերման գործում մասնակցություն ունենալու մասին։ «Կորիզ»-ը վստահ է, որ ներդրումը «ԹԵԼ-ՍԵԼ»-ի բաժնետոմսերում ոչ միայն ֆինանսական շահույթի մասին է, դա նաև ռազմավարական քայլ է՝ միավորելու կրթությունն ու տեխնոլոգիան։ Այս քայլով մենք ապացուցում ենք, որ կրթության և տեխնոլոգիաների համադրումը լավագույն լուծումն է ապագա սերունդների կայուն զարգացման համար։
«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի հավաստմամբ՝ իրենց բաժնետոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրությունը վկայում է դինամիկ զարգացման, տեսանելի աճի և ամենակարևորը՝ ընկերության նկատմամբ մարդկանց վստահության մասին։
«Կորիզ» կրթական ծրագրի ղեկավար Սուրեն Ալոյանը նշեց, որ հիշյալ համագործակցությունը ոչ միայն ֆինանսական, կրթական և տեխնոլոգիական ոլորտների աջակցության մասին է, այլ նաև երկարաժամկետ ռազմավարական գործընկերություն՝ ուղղված Հայաստանի զարգացմանը, քանի որ կրթությունն է կորիզը երկրի:
Հետևաբար իրենք ուրախ են լինել այնպիսի գործընկերոջ կողքին, ինչպիսին «ԹԵԼ-ՍԵԼ»-ն է, և միասին կերտել կրթության ու տեխնոլոգիաների ավելի պայծառ ապագա։ Սուրեն Ալոյանը հրավիրեց բոլոր ընկերություններին, ինչպես նաև «Կորիզ» կրթական շարժման բոլոր մասնակիցներին՝ աշակերտներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին, հետևելու իրենց օրինակին և մինչև նոյեմբերի 30-ը ձեռք բերել «ԹԵԼ-ՍԵԼ»-ի բաժնետոմսերը։