Այս ծրագրի իրականացման ժամկետը դեռ որոշված չէ, դա կախված է ֆինանսական բաղադրիչից և միջազգային գործընկերներից։ Մինչդեռ երեկ քաղաքապետարանում Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ տեղի ունեցան մի շարք նախագծերի, այդ թվում՝ քաղաքում էլեկտրական ավտոբուսների ներդրման շուրջ քննարկումներ։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում քննարկել նախատեսվող ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու, ինչպես նաև տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կոնկրետ առաջարկներ։