USD402.72EUR422.9RUB3.85

Գործարկվել է քարտ, որը թույլ է տալիս գործարքներ իրականացնել 14 արժույթով

DBS Bank-ը և UnionPay International-ը հայտարարել են UnionPay Diamond բազմարժութային դեբետային քարտի գործարկման մասին, որը թույլ է տալիս գործարքներ իրականացնել 14 արժույթով։ Նորույթը կոչված է վերացնելու արժույթի փոխարկման միջնորդավճարները։ Կարտը, որը պատրաստված է էկոլոգիապես մաքուր նյութերից, տրամադրում է բացառիկ առավելություններ Հոնկոնգի և Մակաոյի բնակիչների համար։ Այն ներառում է թվային տեխնոլոգիաներ՝ գործարքների հարմարության համար, վճարումների ծանուցումներ, անվճար ճամփորդական ապահովագրություն և խարդախություններից պաշտպանության միջոցներ։ Քարտի հայտը կարելի է ներկայացնել առցանց։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ